211652_close_icon
views-count1684 դիտում article-date 13:53 31-05-2014

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անգործ չմնաց. նրան նոր պաշտոն տվեցին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով «ամենաերկարակյաց» մարզպետներից մեկն էր, նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ կառավարության լրատվական ծառայությունից: Ավելի վաղ Կ. Շահգալդյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկայում հնարավոր է կառավարությունում նոր աշխատանքի անցնի և նշանակվի վարչապետի խորհրդական: Նա նաեւ նշել էր, որ այս ընթացքում պաշտոնապես ոչ մի աշխատանքի առաջարկ չի ստացել, իսկ եթե նման առաջարկ լինի, կընդունի: Իսկ մինչեւ այդ ինքը անձամբ ոչ մի բան չի նախաձեռնել: «Առայժմ հանգստանում եմ և չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,- ավելացրել էր Կովալենկո Շահգալդյանը:

Նմանատիպ նյութեր