Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ կառավարությունում նոր աշխատանքի կանցնի
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է կառավարությունում նոր աշխատանքի անցնի և նշանակվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում պաշտոնապես ոչ մի աշխատանքի առաջարկ չի ստացել, իսկ եթե նման առաջարկ լինի, կընդունի: Իսկ մինչեւ այդ ինքը անձամբ ոչ մի բան չի նախաձեռնել:
«Առայժմ հանգստանում եմ և չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,- ավելացրեց Կովալենկո Շահգալդյանը: