211652_close_icon
views-count3013 դիտում article-date 09:40 24-05-2014

Հայաստանում մասոնների մեծ հավաք է տեղի ունենալու․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ այս տարի ևս Հայաստանում տեղի է ունենալու մասոնների մեծ հավաք։ «Ժամանակին» հասած տեղեկությունների համաձայն՝ հավաքը նախատեսված է հուլիսին, որին հրավիրված է ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն։ Հավաքն ու վերջինիս այցը, ըստ ամենայնի, ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների։ Մասոնները Հայաստանում ընկալվում են իբրև միջազգային դավադիր մի ցանցի ճարտարապետներ, որոնց նպատակը ինչ-որ ազգերի, մասնավորապես հայ ազգին և նրա պետականությունը ոչնչացնելն է»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր