211652_close_icon
views-count12705 դիտում article-date 14:55 27-12-2014

Եվրոպական և ԱՊՀ երկրներից Մոսկվա են ժամանում 100-ից ավելի «օրենքով գողեր» ու քրեական աշխարհի ներկայացուցիչներ. տեղի է ունենալու մեծ հավաք

Այս օրերին ԱՊՀ-ից և Եվրոպայից Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանում քրեական աշխարհի 100-ից ավելի ներկայացուցիչներ, ովքեր մասնակցելու են Մոսկվայում կայանալիք վերջին տարիների ամենամեծ «գողական հավաքին»: Rosbalt գործակալության աղբյուրը հայտնել է, որ արդեն Մոսկվա են ժամանել տասնյակ քրեական հեղինակություններ, որոնց մեջ են Դավիդ Սեբիսկվերաձեն (Դաթո), ով վերջին տարիներին բնակվում է Հունաստանում և զբաղվում եվրոպական մի շարք երկրների մաֆիայի գործերով, ինչպես նաև Վաժա Բիգանիշվիլին: Վերջինս բնակվում է Եվրոպայում և Ղազախստանում և մեծ հեղինակություն է վայելում քրեական վերին օղակի ներկայացուցիչների շրջանում: «Հավաքն անցկացվելու է մինչև Ամանորը, եթե, իհարկե, դրան չխանգարեն հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները: Օրը հայտնի չէ»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի ղեկավար Զախարի Կալաշովը, նույն ինքը՝ Շաքրո Մոլոդոյը: Վերանայվելու են 2008 թվականից հետո կատարված մի շարք «թագադրումներ», վերջին շրջանում քրեականների միջև տեղի ունեցած մեծ պատերազմները, որոնց վերաբերյալ վերջնական որոշումներ կկայացվեն:

Նմանատիպ նյութեր