11506 դիտում
20:10 18-03-2014
Մասոնների զորությունը. մի՞ֆ, թե՞ իսկություն
Շատ հաճախ կարելի է լսել ինչ-ինչ գաղտնի եղբայրությունների մասին, որոնք ղեկավարում են աշխարհը. սրանցից ամենամոդայիկը մասոնական եղբայրությունն է: Հաճախ կարելի է լսել, որ այս, կամ այն հաջողակ ու հարուստ պաշտոնյան մասոն է: Այդ արտահայտությունն արվում է մի տեսակ միստիկ նախատինքի տոնով. դրանով, կարծես, ուզում են ասել, որ նա շատ չար է, հոգին ծախել է սատանային, նրանից լավ բան սպասել չի կարելի, և որ ամենակարևորն է, նրա դեմ ոչինչ անել չենք կարող:
Նախ մի քանի բառ ասենք, մասոնների մասին. ըստ համապատասխան գրականության, մասոնականությունը 12-րդ դարում առաջացել է Անգլիայում, հետո անցել Ֆրանսիա, ապա տարածվել ողջ աշխարհում: Ոչ մի տեղ այս կազմակերպությունը միևնույն գործառույթը չի ունեցել: Ասենք, եթե Անգլիայում, այն առավել կապված էր բարձրաշխարհիկ մոդայի հետ, ապա Ֆրանսիայում այն առավել մոտ է եղել հեղափոխական կազմակերպություններին, Հայաստանում` երբեմն նպաստել ազատագրական պայքարի կազմակերպմանը…:
Միակ ընդհանրությունը, որ եղել է այս բազմատեսակ եղբայրությունների միջև, կարելի է ասել, ընդանուր եղբայրության և գաղտնիության գաղափարն էր: Սակայն, ամեն դեպքում, ամեն մասոն ազատ էր, և բոլոր մի քիչ շնորհալի մասոններն էլ ստեղծագործել և հորինել են, թե ինչն է մասոնականության կոչումը. որոշ տեղերում մասոնականությունը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, դարձել է հենց սատանայապաշտություն. նրանք ստեղծել են Բաֆոմետ-սատանայի կուռքը և պաշտել այն, որոշ տեղերում մեծ գործեր են կատարվել ճարտարապետության, թարգմանական կամ այլ արվեստների բնագավառներում:Եվ բնավ պատահական չէ, որ բազմաթիվ հանճարեղ մարդիկ հարել են այս եղբայրություններին: Այսպիսով, այն կարող էր լինել և՛ բարի և՛ չար, սակայն կարևորն այն էր, որ բոլոր այն անձինք, որոնք գաղտնի կերպով ներառված էին այս եղբայրության մեջ, իրենց գաղտնի առաքելության համար, օգտագործեին իրենց հայտնի բոլոր ռեսուրսները. պաշտոն, փող, ազդեցություն, զենք և այլն… Մասոնականությունը (կամ սրա նմանությամբ ցանկացած կազմակերպություն, որի ավանդական հիմնադիր, կարելի է համարել, հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասին) տարբեր կառույցներում կատարել է տարբեր գոռծառույթներ. քաղաքական կառույցներում, մեծ մասամբ, դեմ է եղել պահպանողականությանը և, ազատական գաղափարների հետ մեկտեղ, նպաստել անբարոյականությանը: Կրոնական միջավայրերում նպաստել է կրոնի տարածմանը: Եղել են և կան գաղտնագիտական եղբայրություններ, որոնք ձգտում են կախարդության միջոցով տիրապետել գերբնական ուժերի կամ երկաթը դարձնել ոսկի!!!: Մաֆիական միջավայրում ստեղծվել են տարբեր ընտանիքների գաղտնի միություններ, ի հակադրություն այլ թշնամական ընտանիքների…
Եվ սակայն ներկայումս միշտ կրկնվում է, թե աշխարհը կառավարում են մի քանի մասոն, որոնց մենք երբեք չենք կարող ճանաչել. հարց` եթե մասոններն այդքան հզոր են, ապա ինչպե՞ս է հնարավոր այսքան տեղեկություն նրանց մասին: Իսկ եթե նրանք իրոք այդքան հզոր են, ապա մենք բոլորս, ներառյալ նաև այն անձինք, ովքեր ասում են, թե այսինչը մասոն է, գիտի միայն այն, ինչ մասոնական կազմակերպությունը ցանկանում է, որպեսզի հանրությունն իմանա իր մասին: Մի խոսքով, կամ նրանք սովորական հասարակական կազմակերպությունն են, որի զորությունը կայանում է իր քանակի և ակտիվության մեջ, կամ այն մի հզորագույն կառույց է, որի մասին մենք ոչինչ իմանալ չենք կարող: Մնացածը արդիական միֆերի շարքից է:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3013 դիտում
09:40 24-05-2014
Հայաստանում մասոնների մեծ հավաք է տեղի ունենալու․ Ժամանակ
2757 դիտում
10:04 27-05-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ մասոնների՝ Երևանում կայանալիք հավաքին. Իրավունք
Այս բաժնից
412 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
616 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
541 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը