Զիդանի և Ռոնալդոյի ընկերների թիմը բարեգործական խաղում հաղթել է «Յանգ Բոյզ»-ին. տեսանյութ
Շվեյցարական Բեռնում «խաղ աղքատության դեմ» ակցիայի շրջանակում Զիդանի և Ռոնալդոյի ընկերների թիմը մրցել է շվեյցարական «Յանգ Բոյզ»-ի աստղերի դեմ:
Ընկերների թիմի կազմում խաղին մասնակցել են` Անտոնիոս Նիկոպոլիդիսը, Միչել Սալգադոն, Ֆերնանդո Հիերոն, Ֆաբիո Կանավարոն, Պաոլո Մալդինին, Լուիշ Ֆիգուն, Ջենարո գատուզոն, Զինեդին Զիդանը, Պավել Նեդվեդը, Ռոնալդոն և Դավոր Շուկերը: ԹԻմը գլխավորել է Ռուուդ Գուլիտը: Շվեյցերական թիմի կազմում հանդես են եկել այնպիսի հանրահայտ խաղացողներ, ինչպիսիք են` Ստեֆան Շապյուիզան և Հական Յակինը:
Հանդիպումը ավարտվել է Ռոնալդոյի և Զիդանի ընկերների 8:6 հաշվով հաղթանակով: Խաղից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել է Ֆիլիպիններում թայֆունից տուժածների ֆոնդին: