1235 դիտում
13:49 21-10-2014
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Այս օրերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 9 մարզիկով: Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տոնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը:
Ալեն Դանիելյանը հաղթել է բելառուս Ուլազբիսյաու Կալյանցին, Սպարտակ Թամարյանը Բելգիան ներկայացնող Լուկա Աստրոինոյին , Արարատ Գյուլբանգյանը ֆին Մուհամադ Աբդիրոսոյին իսկ Սերյոժա Հակոբյանը լատվիացի Առնոլդաս Տարասկուվեչուսին:
Ցավոք 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը և 75 կգ քաշային Արմեն Մինասյանը չեն կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: Այսօր իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Սպարտակ Թամարյանը և Արարատ Գյուլբանգյանը: Ռինգ դուրս կգա նաև 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը :
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
20:32 25-10-2024
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել երիտասարդական ԱԱ-ում
1429 դիտում
19:54 09-09-2014
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Մախաչկալայի միջազգային մրցաշարում
2613 դիտում
16:49 16-03-2020
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել
Այս բաժնից
2437 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը
2416 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22765 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո