1495 դիտում
17:53 23-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին:
Զրույցի ընթացքում Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Թեհրանի Հայոց թեմի դերը Իրանի հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում ներդրած ջանքերը: Նախարարը կարևորեց նաև բարեխնամ առաջնորդի նվիրական առաքելությունը ի շահ համայնքում հոգևոր արժեքների պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման:
Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ մայիսի 21-24-ը Երևանում տեղի ունեցող «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրին և Թեհրանի հայ համայնքին առնչվող խնդիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
19:10 13-09-2018
Նախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2110 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար