Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է շրջանավարտներին
Սիրելի´ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր կարևոր ու անմոռանալի օր է ձեզ և ձեր ծնողների համար:
Մեծ կյանքն իր դռերն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով ու հավատով, ու թող հաջողությունը փարոս դարձած ձեր մշտական ուղեկիցը լինի, իսկ սերն ու երջանկությունը թևածեն ձեր սրտերում:
Ինչ բարձունքների հասած էլ լինեք, չմոռանաք, որ այդ ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին: Աստած տա ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսացիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում: