211652_close_icon

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները

views-count2434 դիտում article-date 15:39 08-03-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ևս շնորհավորել է բոլոր կանանց՝ մարտի 8–ի կապակցությամբ։ Նա նաև ներկայացրել է նախընտրական ծրագրի դրույթները։ Կուսակցության առաջնորդն այսօր՝ մարտի 8-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ու նրանց նվիրել ծաղիկներ։ Շնորհավորելով վերջիններիս՝ նա կատակել է. «Այստեղ տղամարդ ենք ես և օպերատորները։ Այժմ մի փոքր քաղաքականության մասին», ինչից հետո ներկայացրել է կուսակցության նախընտրական քարոզարշավի ծրագրի դրույթները։ Նա ընդգծել է, որ կուսակցությունը կողմ է գենդերային իրավահավասարությանը և այդ են վկայում կուսակցության նախաձեռնած օրենքները։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղացիների առջև ծառացած խնդիրներին, որոնցից մեկն էլ ջրի բարձր գինն է։

Նմանատիպ նյութեր