Ի տարբերություն ՕԵԿ-ի գործարարների՝ ԲՀԿ-ի գործարարները ճնշման չեն ենթարկվում
Քառյակի հաջորդ նիստը տեղի է ունելու ԲՀԿ-ում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը եւ ավելացրեց, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում է դրանով, իսկ եթե քառյակն ընդհանուր որոշում է կայացնում, դա հայտարարվում է քառյակի անունից:
Լրագրողների հարցին, թե երեկ ՕԵԿ-ից իշխանության ճնշման տակ դուրս եկավ ՕԵԿ-ական գործարար, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքունյանը ասաց. «Շատ լավ հարց եք տալիս, բայց պետք է հիասթափեցնեմ, քանի որ ԲՀԿ-ն կայացած կառույց է, որը միտված է պետականաշինությանը: Մենք երբեք որեւէ ճնչում չենք զգացել»:
Միաժամանակ ավելացրեց, որ ինքը՝ որպես բիզնեսմեն, իր նկատամամբ երբեւէ ճնշում չի զգացել: