1945 դիտում
11:57 13-07-2024
Այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների
Այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների: Այս մասին գրում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել գործարարներից։ Հետագայում մեզ հայտնի դարձավ նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։
Հետագայում Աննա Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։
Այսօր մեզ հայտնի դարձավ, որ այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների։ Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տվյալ գործարարներին պատկանող հիմնարկություններում իրականացնում է լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց բերման ենթարկելով։
Մեզ տեղեկացրել են նաև, որ Աննա Հակոբյանի «ակնկալիքը» մերժած ընկերություններից մեկում մարդիկ բերման են ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ առանց որևէ բացատրության ու արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ»։

Նմանատիպ նյութեր
2064 դիտում
21:04 28-04-2021
Կրթօջախների աշխատակիցները քաղաքական ճնշումների են ենթարկվում. Ռուսլան Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1377 դիտում
13:01 23-05-2014
Ի տարբերություն ՕԵԿ-ի գործարարների՝ ԲՀԿ-ի գործարարները ճնշման չեն ենթարկվում
1871 դիտում
22:18 11-06-2015
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հրաժարվել է կատարել Եվրախորհրդարանի պահանջը
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
382 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը