Նոր Mercedes-Benz C-Class. առաջին պաշտոնական լուսանկարները
Համացանցում հայտնվել են Mercedes-Benz C-Class Estate W205 մոդելի առաջին պաշտոնական լուսանկարները:
Մոդելի մասին մանրամասները Mercedes-Benz-ը կներկայացնի ավելի ուշ:
Նոր մոդելը նախորդից ավելի մեծ է և թեթև, ինչն ավելի գրավիչ է դարձնում այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են գնել պրեմիում դասի ընտանեկան մեքենա:
Ունիվերսալ Estate-ը նախատեսվում է հագեցնել 4,0լ և 6,0լ դիզելային և բենզինի շարժիչներով, ավտոմատ և ոչ ավտոմատ փոխանցման տուփերով, ինչպես նաև որոշ երկրների շուկաներում` լիաքարշակ տարբերակով:
Նոր Mercedes-Benz C-Class-ի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի այս տարվա աշնանը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:


