1470 դիտում
20:25 22-05-2014
Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է. ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:
Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:
Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն ապահովելու, ինչպես նաև գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման, ձեռք բերվելիք տվյալների հավաստիության վրա՝ քննությամբ ստուգման ենթակա հանգամանքների հրապարակման բացասական ազդեցությունը կանխելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը:
Մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
14:25 25-09-2014
ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել զինված խմբավորումների համար նորակոչիկներ հավաքագրելը քրեորեն պատժելի դարձնելու մասին
Այս բաժնից
940 դիտում
09:45 29-11-2024
Բուք, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
760 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
1003 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան