25387 դիտում
23:23 17-02-2016
Փաստաբանները համոզված են` իրենց պաշտպանյալները քրեորեն պատժելի արարք չեն կատարել և 2 տարուց ավելի է` անհիմն կալանավորված են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` փետրվարի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որը վարում էր դատավոր Գագիկ Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբաստանյալներն են` Գևորգ Անդրեասյանը, Կիրակոս Չելեբյանը, Արմեն Վարդանյանը, ովքեր, ըստ նրանց փաստաբանների հայտարարության` 2 տարուց ավելի է` Երևանի բնակիչ Մարի Թորոսյանի ցուցմունքների հիման վրա անհիմն կալանավորվել են:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը, Լիպարիտ Սիմոնյանը նշում էին, ասելով.« Արդեն քանի դատական նիստից ակնհայտ պարզ է դառնում, որ մեր պաշտպանյալները անհարկի զրկվել են ազատությունից: Վստահ ենք, որ դատարանը արդարացի որոշում կկայացնի ու ամեն ինչ պարզ կլինի և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի և նրանք դատարանի դահլիճից ազատ կարձակվեն»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/10/72594/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 9-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որը վարում էր դատավոր Գագիկ Պողոսյանը:
Ամբաստանյալներն էին` Գևորգ Անդրեասյանը, Կիրակոս Չելեբյանը, Արմեն Վարդանյանը, ովքեր 2 տարուց ավելի է` կալանավորված էին, իսկ ևս 2 հոգի էլ սույն քրեական գործով գտնվում էին ազատ կալանավորի կարգավիճակում: Վերջիններս մեղադրվում էին Մարի Թորոսյանի մերկապարանոց ցուցմունքների հիման վրա և մեղադրվում էին ծանր հանցագործություն կատարելու մեջ` իբրև թե ձեռք էին բերել և իրացրել թմրամիջոց:
Դատական նիստին ներկա էին փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Ինեսա Պետրոսյանը, Խաչատուր Խաչատրյանը, Արթուր Ալիխանյանը և Մ. Թորոսյանի հանրային պաշտպան էդուարդ Աղաջանյանը: Դատարանի մոտ հավաքված ամբաստանյալների ընկերները ասում էին. «Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Մարիի կեղծ ցուցմունքների ու սուտ տեղեկությունների հիման վրա քրեական գործ են հարուցել ու անմեղ տեղը էդ մարդկանց 2 տարուց ավելի է պահում են բերդում: Ողջ թաղը գիտի, որ Մարին իրենց գործակալն է, դաժե Մարիով մի քանի հոգով էլի սարքել են ու էդ մարդիկ մեղադրվել են ծանր հանցագործության մեջ ու անհիմն դատապարտվել են: Եթե արդար են քննիչները, ապա ինչու Մարիին էլ կալանքի չվերցրեցին, երբ նրա վրա էլ նույն մեղադրանքներն էին` ինչ տղերքի, որովհետև Մարին իրանց պետք է, բայց մենք միքիչ հավատում ենք, որ դատարանը անաչառ կգտնվի և իրականությունը ի հայտ կբերի ու կպարզվի, որ Մարիի բոլոր տված ցուցմունքներն ու տեղեկությունները մերկապարանոց են»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1954 դիտում
17:46 30-04-2021
Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2333 դիտում
11:43 21-07-2016
Լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀՀ ՄԻՊ