211652_close_icon
views-count1016 դիտում article-date 19:13 22-05-2014

«Յուվենտուս»-ի պաշտպանը կարող է տեղափոխվել «Չելսի»

«Յուվենտուս»-ի պաշտպան Շտեֆան Լիխշտայները հայտնվել է «Չելսի»-ի հետաքրքրության շրջանակներում, հայտնում է Talksport-ը: 30-ամյա շվեյցարացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թվականի ամռանը, սակայն նոր պայամանագիր կնքելու առաջարկ ֆուտբոլիստը դեռ չի ստացել: Լոնդոնցիները կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից և ձեռք բերել ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ «Յուվենտուս»-ը Լիշխտայների տրանսֆերի համար 8 մլն եվրո վճարեց «Լացիո»-ին: Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Լիխշտայները 27 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:

Նմանատիպ նյութեր