Չեմպիոնների լիգա. «Բավարիա»-«Յուվենտուս», ՊՍԺ-«Չելսի» և մյուս զույգերը
Շվեյցարական Նյոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին երեք՝ «մահվան զույգեր», որոնք կարող էին նաև ցանկացած եզրափակիչ զարդարել:
Վիճակահանության արդյունքները
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Դինամո» Կիև (Ուկրաիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Գենտ» (Բելգիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)
ՊՍՎ (Հոլանդիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)
«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2016 թվականի փետրվարի 16-17 ու 23-24-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 8-9 և 15-16: