10124 դիտում
17:17 22-05-2014
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes G 500»-ը, «03»-ն ու «BYD»-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի Գողթ գյուղի բնակիչ, 24-ամյա Աշոտ Աբովյանի վարած Mercedes G 500 մակնիշի 55 VO 555 համարանիշի, Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Օհանյանի վարած Վազ 2103 մակնիշի 07 OԼ 052 համարանիշի և Երևանի բնակիչ, 45-ամյա Հայկ Ավետիսյանի վարած BYD մակնիշի Տ 3557 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել BYD-ից, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր են ուղարկվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայր պետք է ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու, որի ընթացքում է պարզվելու է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
34141 դիտում
14:40 16-08-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, BYD-ը, Ford-ը, Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ