211652_close_icon
views-count196583 դիտում article-date 12:14 05-12-2020

Խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար Երևանում․ Բելաջիոյի կամրջի վրա բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Nissan-ը, BYD-ը, VAZ 2106-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սարալանջի ճանապարհի կամրջի վրա բախվել են Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հատուկ ջոկատի փրկարարները, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ։ Այս պահին նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ՝ Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանումներ տեղի չունենան։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցել է, և ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրում են երթևեկել 1 ուղղությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առիթվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքությունը։ Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ կառավարման կենտրոն, որ վիրավորներից մեկը մահացել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր