211652_close_icon
views-count1501 դիտում article-date 10:56 22-05-2014

Մենք հպարտ ենք, որ վայելում ենք Ձեր երգն ու խոսքը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ Շառլ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը: Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից: Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ:»:

Նմանատիպ նյութեր