«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել Տոնի Կրոսի տրանսֆերի հարցում
«Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է Daily Star-ը: Նշվում է, որ մանկունիանցիները գերմանացի խաղացողի տեղափոխության հարցում համաձայնության են եկել մյունխենցիների հետ:
Գերմանիայի հավաքականի խաղացողին իր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ցանկանում է տեսնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: