Իսպանիայում ֆուտբոլի խաղի ժամանակ 40 վիրավոր է գրանցվել. տեսանյութ
Իսպանիայում «Օսասունա» - «Բետիս» թիմերի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ մարզադաշտում 40 վիրավոր է գրանցվել:
Բանն այն է, որ առաջին գոլից հետո երկրպագուները, տոնելով գոլը, կոտրել են երկաթյա ձողերով տրիբունայի հատվածը: Մարդիկ հայտնվել են ներքևում` խաղադաշտի եզրին և վնասվածքներ ստացել:
Մոտ 40 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Հրաշքով էր փրկվել փոքրիկ տղան, ում օգնություն էին ցուցաբերել մարզիկները:
«Օսասունա» - «Բետիս» հանդիպումը դադարեցվել է 35 րոպեով` արտակարգ իրավիճակի պատճառով:
Ներկայացնում ենք տեսանյութը: