Բրազիլիայում ավտոբուս է կողաշրջվել․ կան 10֊նյակ զոհեր
Բրազիլիայի հյուսիսարևելյան մասում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով մահացել է 21 մարդ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
Նշվում է, որ ևս 20֊ից ավելին վիրավոր են։
Պատահարը տեղի է ունեցել Կանինդե դի Սան Ֆրանսիսկու մունիցիպալիտետում։ Զբոսաշրջիկներով ավտոբուսը, որը ուղևորվում էր Սեարա նահանգի Ֆորտալեզա քաղաք, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
նախնական տվյալների համաձայն՝ փորձելով խուսափել մոտոցիկլի հետ բախումից վարորդը կտրուկ շրջադարձ է կատարել, որի ժամանակ կորցրել է ղեկի կառավարումը։
Ներկայումս դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։