Պակիստանի հարավում ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր և վիրավորներ
Պակիստանի Քարաչի քաղաքում ավտոբուսի է կողաշրջվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 51֊ը վիրավոր են; Այս մասին հայտնում է Nation թերթի կայքը։
Ավտոբուսն ուղևորվում էր Ջինայի միջազգային օդանավակայան։ Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդն արագությունը գերազանցել է և կորցրել ղեկի կառավարումը։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։