Դամասկոսը կրկին հրթիռակոծվում է․ կան զոհեր, 10֊նյակ վիրավորներ
Սիրիայի մայրաքաղաքում չեն դադարում ընդդիմադիր գրոհայինների կողմից ականանետային հարձակումները։ Դամասկոսի բնակելի թաղամասերի հրթիռակոծման արդյունքում 6 զոհ է գրանցվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են։
Դամասկոսի արվարձանում, որտեղ քրիստոնյաներ և դրուզներ են բնակվում, ավելի քան 10 ական է պայթեցվել, որի արդյունունքում 1 զոհ է գրանցվել, հայտնում է «САНА» գործակալությունը։ Հարասթա թաղամասում միկրոավտոբուս է ռմբակոծվել։ Զոհվել է 1, վիրավոր է 12 ուղևոր։
Մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող Մեզա թաղամասում ռումբը պայթեցվել է ֆրանսիական դպրոցի մոտ։ Քաղաքի կենտրոնի Ֆեյխա մարզադաշտում ռումբի պայթյունից մահացել է 1 մարզիկ։