4626 դիտում
11:26 18-05-2014
Վրաստանում անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. տեսանյութ
Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
Ըստ 20.00-ին ստացված տեղեկության հողազանգվածի տակ նախնական տվյալներով կա 5-6 ավտոմեքենա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենաներում բացի վարորդներից հնարավոր է լինեն ուղևորներ, ապա անհետ կորած քաղաքացիների թիվը 6-ից ավելի է:
Ըստ վրացական ԶԼՄ-ների տարհանված քաղաքացիների թիվը հասնում է 250-ի: Այս պահի դրությամբ տեղի բնակիչներից 6-ը համարվում են անհետ կորած:
Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ (քաղաքացիները չեն տուժել).
1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.
Մայիսի 18-ին, ժամը 08.00-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23726 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
2616 դիտում
11:36 11-01-2021
Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները․ ԱԻՊԾ
Այս բաժնից
976 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
619 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
913 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը