211652_close_icon
views-count31106 դիտում article-date 00:23 18-05-2014

Վերնիսաժի մոտ կրակողը եղել է «Յուվեցի Կարոյի» փեսան. դեպքին ականատես է եղել նրա կինը. ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած BMW X6-ը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել է 5 անձանց վրա: Ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Վալերի Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը ավտոհետախուզում է հայտարարել BMW X6 մակնիշի 34 AԼ 075 համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ, որը, ըստ դեպքի վայրում ականատեսների պատմածի, կրակոցներից հետո դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Աշոցքի 3-րդ թաղամասի բնակիչ, 51-ամյա Սամվել Հովաննիսյանի անվամբ և միայն նրան և մեքենան հայտնաբերելուց հետո պարզ կլինի՝ արդյո՞ք Ս. Հովհանիսյանը եղել է դեպքին մասնակից: Ի դեպ, [url=http://news.am/arm/news/209764.html]News.am[/url]-ը նոր մանրամասներ է ներկայացրել կրակոցների մասին, որի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել էեն ճանապարհը՝ առաջացնելով խցանում եւ թույլ չտալով տարածքում մեքենաների երթեւեկություն: Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) եւ երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Վիճաբանությունը թեժացել է: Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել, ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք: Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Ամբողջությամբ կարդացեք [url=http://news.am/arm/news/209764.html]այստեղ[/url]: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր