6744 դիտում
19:00 19-01-2016
6 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի մոտ խոզի գրիպ է ախտորոշվել
«Վերնիսաժի» գործով 6 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված Գոռ Առաքելյանի մոտ ախտորոշվել է խոզի գրիպ, նա 4 օր է` բուժում է ստանում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի բժշկական կենտրոնից:
Նա արդեն 4-օրն է, ինչ բուժում է ստանում: Նրա մոտ նաեւ թոքաբորբ է ախտորոշվել: Իսկ ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ դատապարտյալներից մեկ հոգու են այլ ախտորոշմաբ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ դատապարտյալի մոտ խոզի գրիպ է ախտորոշվել:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 21-ին, հրապարակվեց «Վերնիսաժի» հայտնի գործով դատավճիռը: Դատավոր Գագիկ Պողոսյանը գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին մեղավոր էր ճանաչեց և դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։
[url=https://shamshyan.com/hy/article/2014/17/05/14503/]Ինչպես ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2014 թվականի մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց: Անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով կրակել էր 5 անձանց վրա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1246 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4711 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած