1409 դիտում
10:31 17-05-2014
Սահմանադրական բարեփոխումները չեն խոչընդոտում սոցիալ-տնտեսական բարեփոխումներին. Առավոտ
«Առավոտ» թերթը զրուցել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի հետ:
[b]- Պարոն Ղազինյան, վերջին շրջանում հաճախ կարծիքներ են հնչում, որ այս պահին ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները պահանջում են սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտություն, և չկա որևէ կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Որքանո՞վ են արդի փուլում սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ մեր հասարակությանը:[/b]
- Կարծում եմ, որ Ձեր հարցն անհրաժեշտ է դիտարկել երկու հիմնական հարթությունների տեսանկյունից: Առաջին հերթին անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հասարակական հարաբերությունները դինամիկ բնույթ ունեն և գտնվում են անընդհատ զարգացման ու փոփոխման ընթացքում: Այդ է պատճառը, որ միշտ էլ առաջանում է դրանց կանոնակարգմանն ուղղված իրավակարգավորումների բարեփոխման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին վերաբերում է Սահմանադրությանը, քանզի հենց վերջինս է իրավական ամբողջ համակարգի հիմքն ու բնականոն զարգացման գրավականը: Հետևաբար, Սահմանադրությունը` որպես հիմնական օրենք, պետք է հասարակական միջավայրի առաջընթացի խթան հանդիսանա և որևէ իրավիճակում չվերածվի փաստացի փոփոխված հասարակական հարաբերությունների գոյության ու զարգացման խոչընդոտի:
Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ սահմանադրական զարգացումները պետք է հանդես գան որպես համալիր բնույթ կրող գործընթաց՝ ընգրկելով ոչ միայն որոշակի տեքստային փոփոխություններ, այլ նաև համարժեք իրավական մշակույթի ձևավորում: Այդ առումով ակնհայտ է, որ որքան էլ կատարյալ լինեն տեքստային կոնկրետ լուծումները, դրանք երբևէ չեն կարող հասարակական հարաբերությունների ելակետային կարգավորիչ դառնալ, եթե չլինի համարժեք իրավական մշակույթ ու կայացած քաղաքացիական հասարակություն: Եզրահանգումը մեկն է՝ նշված քայլերի իրականացումը պետք է բոլոր դեպքերում միաժամանակյա բնույթ կրի և չի կարող հաջողություն ունենալ դրանցից թեկուզ մեկի, այդ թվում՝ սահմանադրական տեքստային փոփոխությունների բացակայության պարագայում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
18:27 27-06-2014
Մայր Աթոռում անցկացվեց քննարկում՝ նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»