1094 դիտում
18:27 27-06-2014
Մայր Աթոռում անցկացվեց քննարկում՝ նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանության, տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպմանը` կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրավիրված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրեց հայեցակարգի դրույթները և հանգամանորեն անդրադարձավ բարեփոխումների կարևորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարևորեցին ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը և նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը:
Նմանատիպ նյութեր
3442 դիտում
15:09 12-12-2016
Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
1081 դիտում
14:33 08-01-2024
Մայր Աթոռում չեն քննարկում Տաթևի վանքի վանահորը կարգալույծ անելու հարցը
Այս բաժնից
661 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան