211652_close_icon
views-count8467 դիտում article-date 20:35 16-05-2014

Առեղծվածային վթար` Երևանում. անհայտ մեքենան բախվել է Opel-ին. կան վիրավորներ. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայից Opel Astra մակնիշի Լ1938 համարանիշի վթարի ենթարկված ավտոմեքենայի միջից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդն ու 2 ուղևորները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 1 այլ ավտոմեքենա բախվել է նշված Opel-ին և այդ ավտոմեքենայով հեռացել վթարի վայրից : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռաֆիկ Սադյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս անգամ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր պետք է ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ոստիկանությունը պարզում է Opel-ին հարվածած ավտոմեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը և չի բացառվում, որ վարորդը մեկնած լինի հիվանդանոց: * * * 21:55 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վթարի վայրում ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանը օպերատիվ տեղեկություն ստացավ, որ վթարը տեղի է ունեցել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով և նշված ավտոմեքենան տեսել են Խաղաղ Դոնի փողոցում: Նույն պահին քննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ Mercedes մակնիշի 35 ՕP 317 համարանիշի ավտոմեքենան, առջևի մասը և դիմապակին վթարված վիճակում հայտնաբերեցին Էրեբունի հիվանդանոցի բակում: ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան վարել է 34-ամյա Գոռ Ալեքսանյանը: Ի դեպ վթարի վայրում քննիչին էր մոտեցել ոստիկանության նախկին աշխատակից ներկայացած գնդապետ Ալեքսանյանը և փորձում էր քննիչին համոզել, որ ինքը վթարի և վարորդի հետ կապ չունի, սակայն դատելով վարորդի ազգանունից, դժվար թե գնդապետ ներկայացած նախկին ոստիկանը ճիշտ ասած լինի: Այս պահին ավագ քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր