8793 դիտում
19:42 16-05-2014
Երևանի Դավիթ Բեկ պողոտայում բախվել են տաքսի Samand-ն ու «գոլդ» համարանիշներով Lexus-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Lexus մակնշի 11 ՏԼ 111 համարանիշի և Samand մակնիշի 33 ՍT 668 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Samand-ի վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողներ Արթուր Դանիելյանն ու Արման Գրիգորյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Կարճ ժամանկում վթարի վայր է ժամանել Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է տաքսին, ով ստեղծելով վթարային իրավիճակ բախվել է Lexus-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11582 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին