211652_close_icon
views-count8096 դիտում article-date 17:10 15-05-2014

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորը փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարում է 45 րոպե ուշացումով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 15-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» խորագրով առաջին միջբուհական մարզամշակութային Ունիվերսիադան, որը կազմակերպվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ: Ունիվերսիադան ընթանալու է 3 ուղղվածությամբ` սպորտային, մշակութային և ինտելեկտուալ: Մասնակից ԲՈՒՀ-երի շարքում են նաև Արցախի պետական համալսարանը և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը սկսվեց գրեթե 45 րոպե ուշացումով, և նրա պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ պարզապես նշված համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ըստ դահլիճում տարածված շշուկների, մնացել էր խցանման մեջ: Բացման խոսքից առաջ Ա. Դարբինյանը ներողություն խնդրեց դահլիճում հավաքվածներից, միջոցառման կազմակերպիչներից: Բացման արարողությունից անմիջապես հետո տեղի ունեցավ երգի մրցույթ-փառատոն: Փառատոնի ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը, սիրված հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն ու սիրված երաժիշտ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության ու մշակույթի ներկայացուցիչներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+

Նմանատիպ նյութեր