Վան դեր Վարտը մտադիր չէ հեռանալ «Համբուրգ»-ից
«Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆաել վան դեր Վարտը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայից ակումբից:
« Ես մտադիր եմ այստեղ մնալ մինչև պայմանագրիս ավարտը: Այնպես, որ նվազագույնը երկու տարի կմնամ «Համբուրգ»-ում»,- հայտնել է հոլադանցի կիսապաշտպանը:
Նշենք, որ վան դեր Վարտի պայմանագրի ժամկետը հյուսիսգերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թվականի ամռանը: