Կոնտեն կհեռանա «Յուվենտուս»-ից
«Յուվենտուս»-ի ղեկավարությունը սպասում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կկարողանա շուտ կողմնորոշվել իր ապագայի հարցում: Մոտակա ժամանակում մարզչի և ակումբի նախագահ Անդրեա Անյելիի միջև հանդիպում կկայանա: Կողմերը կքննարկեն ստեղծված իրավիճակը: Ըստ Sky Spot Italia-ի` իտալացի մասնագետը ամենայն հավանականությամբ կհեռանա թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: