Տիգրան Սարգսյանն անցած էտապ է․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Հանդիպումից հետո «Ժամանակը» գործարարից հետաքրքրվեց, թե ինչու էր Հովիկ Աբրահամյանը իրար գլխի հավաքել այդքան գործարարի, և ինչ նպատակ են հետապնդում այս հանդիպումներն առհասարակ:
«Շատ լավ նպատակ, ուզում ենք երկրում տնտեսության զարգացում, տնտեսության կայացում համատեղ: Ոչ թե գնան մրցակցության մեկը մյուսին, այլ գնան համագործակցության դաշտ»,- ասաց Բեգլարյանը:
Երբ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հարցի փորձն էլ կանխեց՝ ասելով. «Տիգրան Սարգսյանն անցած էտապ ա»: Դիտարկմանը, թե նա իր մտերիմն է եղել, Բեգլարյանն արձագանքեց. «Բոլորն էլ իմ մտերիմներն են եղել»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։