Ղրղզների միակ հույսը Տիգրան Սարգսյանն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Եվրասիական տնտեսական միություն անունով կազմակերպություն գոյություն չունի՝ փաստվեց նաև Ղազախստանի և Ղրղըզստանի միջև առկա սահմանային լարվածության աճով։
Ղրղըզստանում նախագահական ընտրությունների ավարտից հետո անգամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի հանգստանում՝ խոչընդոտներ ստեղծելով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Ղազախստանի մաքսավորները արհեստական խոչընդոտներ են ստեղծում ղրղզների համար՝ փորձելով նրանց պատժել «սխալ» ընտրության համար։
Հիշեցնենք, որ Ղազախստանը հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ղրղզստանի նախագահական ընտրություններում պաշտպանում էր Օմուրբեկ Բաբանովին, ով ընտրություններում պարտվեց։ Ղրղզստանի իշխանությունները դիմել են ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին, որի նախագահը Տիգրան Սարգսյանն է։ Ղրղզների միակ հույսը մնացել է Տիգրան Սարգսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]