3754 դիտում
10:26 10-01-2017
Եթե կարծում եք, որ մեկը ձեզ անցած տարի վիրավորել է, ապա սրտանց ասեք՝ «անցած լինի». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ավանդական մաղթանքները՝ «անցած լինի», կամ «թող բոլոր խնդիրները մնան անցած տարում», ես վերապահումով եմ ընդունում։ Նախ և առաջ՝ այն պատճառով, որ խնդիրները, անախորժությունները, դժվարությունները, ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, վշտերը խիստ պայմանական և հարաբերական բնութագիրներ են։
Այնպես ստացվեց, որ Ամանորից առաջ ես երկու օրով հայտնվեցի հիվանդանոցում՝ ոչ լուրջ խնդրով։ Բայց ինչ խնդիր էլ լինի, ես նաև դրական լիցքեր եմ ստացել՝ նոր մարդկանց հետ շփումից, բժիշկների պրոֆեսիոնալիզմից և հոգատարությունից, նույնիսկ դիզայնի և համազգեստների կրկնվող «կապույտ-սպիտակ» համադրությունից։
Երբ ինձ հարցնում են՝ «ո՞նց ես», ես սովորաբար պատասխանում եմ՝ «հրաշալի»։ Հարցնողը սովորաբար մի տեսակ նեղվում է՝ «էդ ի՞նչ կա, որ հրաշալի ես»։ Իրականում լիքը բան կա՝ սկսած նրանից, որ ես շնչում եմ, վերջացրած նրանով, որ ամեն օր լույս է բացվում։ Իհարկե, կան բաներ, որոնք ինձ տհաճություն կամ անհարմարություն են պատճառում։ Բայց պետք է սովորել հասկանալ դրանց «ուղերձը»։
Այնպես որ՝ երբ ասում են՝ «թող բոլոր վատ բաները մնան նախորդ տարում», ես համաձայն չեմ. 2016 թվականի «վատ բաների» մեջ (թեկուզև հասարակական կյանքում) կային շատ ճիշտ, շատ լուսավոր և շատ ուսանելի տարրեր։ Միակ բանը, որի մասին պետք է ասել՝ «անցած լինի», դրանք մեր անձնական «նեղվածություններն» են։ Եթե դուք կարծում եք, որ մեկը ձեզ անցած տարիներին վիրավորել է, ապա սրտանց ասեք՝ «անցած լինի»։ Բայց դա պետք է ասել ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս, ամեն շաբաթ, նույնիսկ ամեն օր»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
10:43 05-10-2024
Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան
35325 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը