Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի ԱԳ նախարարի օդանավակայանում տեղի ունեցած հանդիպումը սոցցանցերում կատակի առիթ է դարձել. ֆոտոշարք
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան կատարած այցն ավարտեց Վրաստանում, որտեղ նրա այցը համացանցում դարձել է կատակի առիթ: Բանը նրանում է, որ Ֆրանսիայի նախագահի այցը սկանդալով է սկսվել հենց Թբիլիսիի օդանավակայանում: Այնտեղ նա մի քանի րոպե հենց օդանավակայանում առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանի VIP բաժանմունքում և այս փաստը զվարճացրել է համացանցի օգտատերերին, ովքեր և կատակելու առիթը բաց չեն թողել: Ձեզ ենք ներկայացնում նրանց շարժանկարները: