4213 դիտում
16:34 24-02-2015
21-ամյա զինծառայողն անհարկի կատակի արդյունքում կրակել է ծառայակցին
21-ամյա Բագրատ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ՀԳ-ի 1-ին վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, գտնվելով մարտական դիրքում, դիտարկում կատարելու համար վերցրել է նույն մարտական դիրքում որպես գետնատնակի դիտորդ կարգված, շարքային Էմանուել Սարգսյանին ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, ապա խախտել է զենքի հետ վարվելու կանոնները. առանց ստուգելու լիցքավորվածությունը՝ անհարկի` կատակելու նպատակով, ինքնաձիգը պահել է վերջինիս ուղղությամբ և սեղմելով ձգանը՝ պատահաբար կրակոց է արձակել և Էմանուել Սարգսյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 373 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
13:33 09-04-2014
ԱՄՆ֊ի ռազմաբազայում ռազմածովային ուժերի ծառայողը կրակել է ծառայակցին
7091 դիտում
18:58 25-06-2017
Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփի մասին անհաջող կատակի համար
Այս բաժնից
790 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2473 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
889 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ