Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են ՀՀ փոխոստիկանապետի Toyota-ն և Kia-ն. Kia-ն հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 14-ին,   ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում,  Իսակովի պողոտայում ՝  ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ  բախվել են Kia  մակնիշի 35 VL  695 համարանիշի և  Toyota Camry  մակնիշի 006 ՈՍ  01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի  հետևանքով  բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված էլեկտրասյանը,  այնուհետև հայտնվել մայթին:
Վթարի վայր են ժաամանել   ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի  6-րդ դասակի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով,  Toyota Camry-ին  սպասարկում է  ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր  Արթուր Օսիկյանին, ով ըստ ֆոտոլրագրողի, այդ պահին ավտոմեքենայում չի եղել: 
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:  
Վթարից հետո 2 ավտոմեքենաների վարորդները համարանիշները հանել էին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


