Նորացված Mercedes-Benz S63 AMG կուպե
AMG Performance Studio մասնաճյուղը ներկայացրել է Mercedes-Benz S63 AMG Coupe-ի անհատականացման նոր փաթեթը:
Այն հաճախորդներն, ովքեր կուպեի շքեղ ոճն համարում են ամանօրյա, կարող են պատվիրել Night Package փաթեթն ու բացառիկ աքսեսուարները, որոնք էլ ավելի գեղեցիկ և յուրօրինակ կդարձնեն կուպեն:
Թյունինգային փաթեթի շնորհիվ 2014 մոդելային տարվա ավտոմեքենան կդառնա էլ ավելի շքեղ` պահպանելով սպորտային և ագրեսիվ ոճը:
Թարմացված Mercedes S63 AMG-ն հենվում է 20 դյույմանոց` բացառիկ անվասկավառակների վրա:
Night Package թյունինգային փաթեթը ներառում է մգացված ապակիները, նոր բամպերները, նոր արտանետման համակարգը:
Մեծ արագության սիրահարները կարող են պատվիրել նաև AMG Driver Packa փաթեթը, որը ներառում է AMG Performance ղեկը, սև կաշեպատ սրահը, լուսավորվող «AMG» էմբլեմները և թույլ կտա մեքենայի արագությունը զարգացնել մինչև 300կմ/ժ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: