211652_close_icon
views-count953 դիտում article-date 20:02 12-05-2014

Հայաստանում մեծ առաջընթաց կա. ՖԻՖԱ-ի զարգացման գծով պատասխանատու

ՖԻՖԱ-ի զարգացման գծով Եվրոպայի, Աֆրիկայի և Օկեանիայի պատասխանատու Եվա Պասքյեն Հայաստանում էր, ծանոթանում էր հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրերին եւ այդ ուղղությամբ իրականացված վերջին տարիների աշխատանքներին: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը կարճ հարցազրույց ունեցավ ՖԻՖԱ-ի պաշտոնյայի հետ: [b]-Ո՞րն է Ձեր այցելության հիմնական նպատակը:[/b] -Առաջին հերթին, ես ուզում էի տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, քանի որ վերջին անգամ, երբ ես Երեւանում էի եւ ծանոթանում էի հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրերին եւ մենք այդ խնդիրների շուրջ քննարկումներ ունեցանք ՀՖՖ նախագահի հետ, մոտ 2.5 տարի առաջ էր: Բնականաբար, ես տեսնում եմ շատ մեծ առաջընթաց: [b]-Ի՞նչ կարող եք ասել հայկական ֆուտբոլի այսօրվա ենթակառուցվածքների մասին: [/b] -Այն, ինչ ես տեսա, իսկապես անհավատալի էր: Երկու օրվա ընթացքում մենք այցելել ենք ֆուտբոլային տարբեր կառույցներ, եւ ես կարող եմ ասել, որ դուք մի աշխարհ եք կերտում աշխարհի մեջ, որովհետեւ այդ կառույցներն, իրոք ապշեցուցիչ են: Դուք գիտեք եւ տեսնում եք այն, ինչ կատարվում է շրջակայքում, ինչպիսին է երկրի սոցիալական, տնտեսական վիճակը, եւ ուղղակի հիանալի է տեսնել այն դրախտը, որը դուք ստեղծում եք բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլ խաղալ, մասնակցել ֆուտբոլային եւ, առհասարակ, մարզական կյանքին: Ինձ ամենաշատը զարմացրել է բնական խոտածածկով մարզադաշտերի որակը: Սա ցույց է տալիս, որ դուք ոչ միայն կարողանում եք կառուցել, այլև պահպանել բնական խոտածածկով մարզադաշտերը: [b]-Դուք դիտում էիք Հայաստանի գավաթի եզրափակիչը: Ի՞նչ տպավորություններ ստացաք: [/b] -Խաղը շատ հետաքրքիր էր: Իհարկե, ավելի շատ շարժում եւ գոլ խփելու ցանկություն կար երկրորդ խաղակեսում: Եվ, բնականաբար, սա հենց այն ֆուտբոլն է, որը գրավիչ է, եւ որը մենք ցանկանում ենք տեսնել: Բացի այդ, ինձ շատ հաճելի էր հանդիպել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին, ՀՖՖ նախագահին: Կուզեի ընդգծել, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Բեռնար Շալանդը: Լավ ընտրություն էր: Բնականաբար, դեռ պետք է սպասել նրա աշխատանքի արդյունքներին, բայց երբեմն միայն արդյունքը չէ, որ կարևոր է: Դուք պետք է կարողանաք օգտագործել նրա փորձը, որովհետեւ նա աշխատել է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ կարող է շատ օգտակար լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար: [b]-Ո՞ւր եք այցելել այս ընթացքում: [/b] -Եղել եմ Գյումրիում, տեսել եմ Գյումրիի ֆուտբոլի նորակառույց ակադեմիան: Սա, մասամբ, նաև մեր ծրագիրն է, քանի որ արհեստական խոտածածկով խաղադաշտը կառուցվել է ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրի շրջանակներում: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ այդ վայրն ուղղակի աղբանոց էր, իսկ այժմ դարձել է շատ գեղեցիկ մի վայր: Այն, ինչ ես տեսա Գյումրիում, իսկապես ապշեցուցիչ էր, հատկապես հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Պարզ է, որ ձեր երկիրն այնքան էլ հարուստ չէ, բայց դուք ունեք կամք՝ անելու ամեն ինչ մարդկանց, ֆուտբոլի եւ ընդհանրապես սպորտի համար: [b]-Ի՞նչ տարբերություններ դուք տեսաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Ձեր նախորդ այցի համեմատ: [/b] -Նոր խաղադաշտերը, գլխավոր մարզադաշտը: Տարբերությունն ուղղակի ապշեցուցիչ էր: Հարցը ոչ միայն քանակի, այլև որակի մեջ է: Մեկ բան է կառուցել, մեկ այլ բան՝ պահպանել եւ ճիշտ օգտագործել այն: [b]-Որո՞նք են ապագա ծրագրերը: [/b] -Մենք արդեն իսկ քննարկել ենք որոշակի նախագծեր՝ կապված ենթակառուցվածքների հետ: Մենք գիտենք, որ ենթակառուցվածքներ ստեղծելն ու պահպանելը դժվար գործ է: Մեր նպատակը ֆուտբոլի եւ սպորտի մեջ մասնակցություն ունենալու ցանկություն ունեցող ավելի շատ մարդկանց ներգրավելն է: Միաժամանակ մենք ուզում ենք օգնել ֆեդերացիաներին՝ բարելավել մենեջմենթը՝ կառավարումը, մարքեթինգային քաղաքականությունը, հաղորդակցությունը: Մենք քննարկել ենք ձեր նախաձեռնած էլեկտրոնային տոմսերի համակարգի ներմուծման նախագծում ՖԻՖԱ-ի հնարավոր մասնակցության հարցը: Դա ոչ միայն տեղեկություն կտա երկրպագուների մասին, այլ կհեշտացնի մարզադաշտերի անվտանգության կազմակերպումը: Մենք առաջարկում ենք ՀՖՖ-ին սեմինարներ, որոնք կօգնեն ՀՖՖ եւ ակումբների ենթակառուցվածքների շահագործումն ավելի արդյունավետ եւ կոմերցիոն տեսանկյունից առավել շահավետ դարձնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր