211652_close_icon
views-count2261 դիտում article-date 12:53 12-05-2014

Սպանություն ավտոմեքենայի սրահում. Aravot.am

Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Լ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և այլևս նրանից ոչ մի տեղեկություն չունի: [url=http://www.aravot.am/2014/05/12/459344/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին` իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով: Կատարված զննությամբ` ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից` սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում: Մանրամասն՝ [url=http://www.aravot.am/2014/05/12/459344/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր