211652_close_icon
views-count1591 դիտում article-date 11:30 12-05-2014

Մովսիսյանը, Մխիթարյանը և Մարկոսը մեկական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիցելլին: Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ «Սպարտակ»-«Ամկար» (1:0) մրցավեճում, Մխիթարյանի գոլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» 4:0 հաշվով հաղթել «Հերտային», իսկ Մարկոսը դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Իրտիշ» (3:0) մրցավեճում: Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Դինամո»`2:4, չի մասնակցել հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Ատլանտաս»-«Ժալգիրիս»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին: Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Յաբլոնեց»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը: Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Սպարտակ Սեմեյ»-«Կայրաթ»՝ 2:5, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին: Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Անժի»՝1:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Մետալուրգ» Զապորոժյե՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 79-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հերտա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:4, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ: Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին: Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 52-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ: Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին: Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Վոլգա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը: Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Կուբան»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր