211652_close_icon
views-count1247 դիտում article-date 15:01 14-04-2014

«Մերոնք դրսում» Մովսիսյանը և Մխիթարյանը՝ մեկական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Սպարտակին» «Կռիլյա Սովետովի» հետ խաղում, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Բավարիա»-«Բորուսիա» խաղում: [b]Ռոման Բերեզովսկի[/b], Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր: [b]Ռոբերտ Արզումանյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 78-րդ րոպեին: [b]Արտակ Եդիգարյան[/b], Լիտվայի առաջնություն, «Դայնավա»-«Ժալգիրիս»՝ 0:8, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: [b]Լևոն Հայրապետյան[/b], Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովան»՝ 3:1, չի խաղացել վնասվածքի պատճառով: [b]Արթուր Եդիգարյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Տարազ»՝3:1, չի մասնակցել հանդիպմանը: [b]Կառլեն Մկրտչյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Անժի»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը: [b]Գևորգ Ղազարյան[/b], Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Սևաստոպոլ»՝3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման դուրս եկել 78-րդ րոպեին: [b]Հենրիխ Մխիթարյան[/b], Գերմանիայի առաջնություն, «Բավարիա» - «Բորուսիա» Դորտմունդ` 0:3, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ: [b]Արաս Օզբիլիս[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին: [b]Մարկոս Պիցելլի[/b], Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 67-րդ րոպեին: [b]Յուրա Մովսիսյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե դարձել է գոլի հեղինակ: [b]Արթուր Սարկիսով[/b], Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր:

Նմանատիպ նյութեր