211652_close_icon
views-count1256 դիտում article-date 19:54 25-04-2014

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն դաշնակահար, դիրիժոր եւ երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին: Իր բազմաթիվ ստեղծագործություններով ու կատարումներով հայկական էստրադայի եւ ջազի լեգենդը գերել էր միլիոնավոր մարդկանց սրտերը, մեծապես նպաստել հայրենական մշակույթի ու երգարվեստի տարածմանն ու զարգացմանը: Արցախում կայացած նրա ջերմ հանդիպումների ու համերգ-երեկոների հուշերը դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Կոնստանտին Օրբելյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Նմանատիպ նյութեր