3343 դիտում
22:08 11-05-2014
Առողջապահության ոլորտի Արցախի և Հայաստանի 450 մասնագետներ Ստեփանակերտում համագումար կանցկացնեն
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ Ալինա Քուշկյան) Արցախի Բուժքույրերի միավորման և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրնեը թեմայով համագումար:
Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում:
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ: Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ: Այս համագործակցությունը լուրջ աղդեցություն կունենա Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա: Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ:
Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարևորվեց և այդուհետ բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:
Հայաստանում մասնագիտական այս տոնը նշվում է 2004 թվականից: Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:
Նմանատիպ նյութեր
3779 դիտում
23:10 25-07-2016
Թուրքիայում աշխատանքից հեռացվել են առողջապահության ոլորտի մասնագետներ
2994 դիտում
20:59 13-07-2020
Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ
Այս բաժնից
1306 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1141 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1105 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք