2997 դիտում
20:59 13-07-2020
Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ
Հուլիսի 13-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռով Գերմանիայից Հայաստան ժամանեց բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը, որի աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 24-ը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և ԱՀԿ հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Team Europe» փաթեթի շրջանակներում:
Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:
Նմանատիպ նյութեր
3343 դիտում
22:08 11-05-2014
Առողջապահության ոլորտի Արցախի և Հայաստանի 450 մասնագետներ Ստեփանակերտում համագումար կանցկացնեն
3779 դիտում
23:10 25-07-2016
Թուրքիայում աշխատանքից հեռացվել են առողջապահության ոլորտի մասնագետներ
Այս բաժնից
622 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
544 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ