1895 դիտում
22:00 11-05-2014
Սկսվեց ոգու սովի դարաշրջանը
Ճարտասանության երկու ոճեր կային, որոնք կողք-կողքի ապրում էին: Առաջինը կոչվում էր Ասիական ոճ: Այն այդպես էր կոչվում, որովհետև այդ ոճը կիրառել են Ասիայի ժողովուրդները՝ պարսիկները, հնդիկները և այլն: Երկրորդը կոչվում էր Ատտիկյան ոճ: Ատտիկան հռոմեական քաղաք է եղել, որտեղ ճարտասանության դպրոցներ են եղել: Այլ կերպ ասած Ատտիկյան ոճը նույն հռոմեական ոճն է:
Ասիացիները ասելիքը համեմում էին բազմաթիվ ածականներով, համեմատական արտահայտություններով: Այդ պատճառով նրանց խոսքը շատ երկար էր ստացվում: Նրբանկատությունը ասիական ոճի պարտադիր պայմանն էր: Ասելիքը ձևակերպում էին ամենայն նրբանկատությամբ, որպեսզի բաց չթողեին ոչ մի մանրունք և չվիրավորեին ոչ ոքի: Ասիական ոճում խոսքը պետք է լիներ քաղցր, ծորուն, ճռճռան: Այն առաջին հերթին ուղղված էր մարդու սրտին, հետո մտքին:
Ի տարբերություն ասիականի, ատտիկյան ոճը ձևակերպվում էր կարճ, կտրուկ: Ասիականի ոճում բուն ասելիքը ասվում էր երկար համեմատականներից, քաղցր ածականներից և շոյող հաճոյախոսություներից, առակներից հետո, վերջում մի քանի բառով ասում էր բուն ասելիքը: Իսկ հռոմեական ոճում ասելիքն ասվում էր սկզբում և միանգամից, կարճ, առանց ավելորդ ածականների, համեմատական օրինակներ, և խորհրդավոր մեջբերումներ չէր պարունակում: Հոռմեական խոսքը չոր էր, աննրբանկատ:
Կիկերոնը փորձեց խառնել այս երկու ոճերը: Հիմքում վերցնելով ատտիկյան ոճը, Կիկերոնը այն չափավոր համեմեց ածականներով և դիպուկ համեմատակններով: Դրա շնորհիվ Կիկերոնը ստեղծեց նոր ոճ և ճարտասանական նոր դպրոց, որը նրա անունով էլ կոչվեց:
Հետո շրջանառության մեջ մտավ բիրտ տեսակետը, թե կարևոր չի, թե ինչպես ես ասում, այլ՝ թե ինչ ես ասում: Այս մոտեցման արդյունքում ճարտասանությունը աստիճանաբար դուրս մղվեց կրթական ծրագրերից: Մարդիկ չէին կարևորում խոսքի կառուցման ձևը: Սա խոսքի արժեզրկման առաջին քայլն էր: Հետո շրջանառության մեջ դրվեց ոչ պակաս բիրտ տեսակետ, թե կարևոր չի, թե քեզնից առաջ ով ինչ է ասել կամ գրել, այլ այն, թե ինչ դու ես հասկանում և զգում:
Հետո կարծիքների բախումներից հոգնած մարդը հանգեց այն տեսակետին, թե կարևոր չի, որ մարդը քո խոսքից ոգևորվի, այլ կարևոր է, որ մարդը քո խոսքն ընդունի: Եվ կարևոր չի, թե մարդն ինչպես կընդունի քո խոսքը: Ահա այս տեսակետից հետո սկսեցին իրենց կարծիքը փաթաթել զոռով: Եվ զոռբայությունը գործն առաջ տանելու միջոցից բացի, դարձավ խոսքը տեղ հասցնելու գործիք:
Երբ զոռբայությամբ խոսքն առաջ տանելը ավանդույթ դարձավ, այդ ժամանակվանից ճշմարիտ համարվեց այն խոսքը, որն ասողը զոռբա էր, հաստ վիզ ուներ, մեծ փոր, շատ փող, զենք, թիկնապահ, թանկարժեք մեքենա և այլն: Իսկ գիտական, գեղարվեստական, առավել ևս հոգևոր խոսքը ոչ ոքի պետք չէր, ոչ ոք այն չէր ընդունում:
Ահա այդպես սկսվեց ոգու սովի դարաշրջանը: Այդ սովը կերպարանափոխում է մարդուն, նրան դարձնելով խորամանկ և անբարոյական մի նոր տեսակի կենդանի, ում համար բարեկրթությունը և ոգեղենությունը արժեք չունեն, դատարկ հնչյուն են:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
10:52 21-05-2014
«Բարսելոնա»-ի դարաշրջանը իր ավարտին է մոտենում. Մասկերանո
5973 դիտում
09:56 07-10-2016
Սուրիկ Խաչատրյանի դարաշրջանը. «Առավոտ»
3806 դիտում
10:17 13-10-2016
Սկսվում է «նեղանալու դարաշրջանը». «Առավոտ»
Այս բաժնից
472 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
592 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր